«Մենք պատրաստվում ենք հաղթել»․ Քամալա Հարիսը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրությանը
ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը, նկատել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված»:
Ընդ որում նա վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:
«Մենք պատրաստվում ենք հաղթել: Դրա պատճառներից մեկը մեր քվեարկությունն է»,- հայտարարել է նա ընտրողներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է X-ի իր միկրոբլոգում:
Հարիսը նաև կոչ է արել քաղաքացիներին անել հնարավորը՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը ԱՄՆ նախագահի ընտրությանը՝ նշելով, որ նրանց ձայնը ունի վճռորոշ նշանակություն:
«Ձեր ձայնը ձեր ուժն է»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: