Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի ընտրության առաջին տվյալները
Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջատար է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ձայների 51,93 տոկոսով, Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 48,07 տոկոսը, 1lurer-ի փոխանցմամբ՝ հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն:
Հաղորդվում է, որ այս պահին մշակվել է քվեարկության արձանագրությունների ավելի քան 80 տոկոսը։
Հիշեցնենք՝ Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի ԿԸՀ-ի կայքում:
Մոլդովայի նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի: