«Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիա»-ն աջակցում է ՀՖՖ գործող ղեկավարությանը
«Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիա»» ՀԿ-ն անդրադարձել է հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին․
«Կանանց ֆուտբոլը 2020 թվականից ի վեր գրանցել է բավականին մեծ առաջընթաց, որտեղ պետք է արձանագրել և գնահատել ՀՖՖ կողմից տարվող աշխատանքների ծավալը և նպատակաուղղվածությունը:
«Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիա»»ՀԿ-ն Հայաստանում աղջիկների ֆուտբոլի առաջին ակադեմիան է, և ՀՖՖ կանոնավոր առաջնություններին այս տարի մասնակցում է 11 մանկապատանեկան(ԿՄ 11, ԿՄ13) և Կանանց առաջին խմբում (ԿԱԽ) հանդես եկող թիմերով:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։
Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»: