Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք (100+130 կգ): ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: