Իրանցի ուսանողուհին մերկացել է` ի նշան բողոքի (տեսանյութ)
Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի ուսանողուհին կիսով չափ մերկացել է՝ ի նշան բողոքի՝ հիջաբ կրելու դեմ, հայտնում է Iran International-ը։
Amir Kabir Newsletter ուսանողական հրատարակության փոխանցմամբ՝ ուսանողուհին մերկացել է այն բանից հետո, երբ համալսարանի անվտանգության աշխատակիցները նրան նվաստացրել են հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։
Ինչից հետո աղջիկը որոշել է հասարակական վայրում հայտնվել միայն ներքնազգեստով՝ դրանով արտահայտելով իր բողոքը, կրոնական հագուստ կրելու կանոնների դեմ։