Երկրաշարժ՝ Իրանում. տուժածներ կան
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6 բալ), հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ուժգին ցնցումը եղել է տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թեհրանում և Քարաջում:
IRNA-ն հայտնում է 9 տուժածների մասին։