Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ․ նա վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Թրամփը, իր երախտագիտությունը հայտնելով Արամ Ա-ին, ով վերջերս այց է կատարել ԱՄՆ, վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանային խաղաղությանն իր հավատարմությունը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերակատարումը՝ այն որակելով ուժեղ, խելացի, զարգացող։
Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին աջակցող հրապարակային հայտարարության համար, ընդգծել ԱՄՆ գլոբալ առաջնորդության կարևորությունն այս ճգնաժամային պահին։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։