Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել, հայտնում է Jnews.ge կայքը։
Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից, պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։