Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի մրցաշարի կիսաեզրափակիչից
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի Մաստերս մրցաշարի կիսաեզրափակիչից:
Փարիզի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Ուգո Համբերտի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում` Խաչանովը զիջեց երեք սեթից հետո` 7:6, 4:6, 3:6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։
2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակիչից: