17 տարեկանում նման տաղանդ հազվադեպ կարելի է տեսնել. Արտետա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է խոսել թիմի երիտասարդ հարձակվող Իթան Նվաներիի տաղանդի մասին։
«17 տարեկանում նման դեր ունենալ Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկում, կարծում եմ, որ դա շատ լավ արտացոլում է նրա մակարդակը: 17 տարեկանում հազվադեպ կարելի է տեսնել նման տաղանդի: Բայց մենք նրան հնարարավորություն տվեցինք Պրեմիեր լիգայում, ոչ այն պատճառով, որ դա նվեր էր որևէ մեկին, մենք դա արեցինք, որովհետև գիտեինք, թե ինչ ճանապարհ ենք ուզում անցնել նրա հետ և ուզում էինք, որ նա հասկանա, թե որքան է ակումբը վստահում իրեն»,- Արտետայի խոքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Նվաներին անգլիական ակումբում իր նորամուտը նշել է 15 տարեկանում։ Իսկ 17 տարեկանում Իթանը դուբլի հեղինակ դարձավ «զինագործների» կազմում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում՝ «Բոլթոնի» դեմ խաղում (5:1), փոխանցում է Armsport-ը։