Գարիկ Կարապետյանը շրջանցեց վրացի և ադրբեջանցի մրցակիցներին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշային Գարիկ Կարախետյանը դարձավ ոսկե մեդալակիր։
Կարապետյանը երկամարտի արդյունքով գրանցեց 402 կգ արդյունք և դարձավ անհասանելի մրցակիցների համար։
21-ամյա ծանրորդը իրենից հետ թողեց վրացի և ադրբեջանցի միցակիցներին՝ նրանց նկատմամբ երկամարտում գրանցելով 17 և 18 կգ առավելություն, փոխանցում է Armsport-ը։