Ռոբոտ-շունը բարձրանում է սար՝ աղբ հավաքելու
Թայշան լեռը (Չինաստան, Շանդուն նահանգ) զբոսաշրջիկների այցելության սիրելի վայրերից է և այժմ այնտեղ կա լրացուցիչ գրավչություն։
Ականատեսները զարմացել են՝ տեսնելով, թե ինչպես է ռոբոտ-շունը հանգիստ սարը բարձրանում ու իջնում՝ մեջքին կրելով գրեթե 40 կիլոգրամ բեռ (ի դեպ ռոբոտը ունակ է տանել մինչև 120 կիլոգրամ), փոխանցում է Shantnews-ը։
Ռոբոտը գեղատեսիլ լեռնային տարածքներում աղբը մաքրելու ավելի արդյունավետ լուծումներ գտնելու տեղական գույքի կառավարման ընկերության փորձի մի մասն է:
Ոմանք կատակել են, որ աղբը հավաքելը հիանալի և շատ կարևոր գործ է, բայց լավ կլիներ դիմացկուն ռոբոտին հոգնած զբոսաշրջիկներին լեռը բարձրացնելու և իջեցնելու համար հարմարեցնել: