Ռեալի նախագահ Պերեսը դժգոհ է երեք խաղացողների հարցում Անչելոտիի դիրքորոշումից. հայտնի են նրանց անուննրը
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այնքան էլ գոհ չէ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքից։ Այս մասին հայտնում են Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով` Պերեսը դժգոհ է, որ իտալացի մասնագետը քիչ խաղաժամանակ է տալիս երիտասարդ հարձակվողներ Էնդրիկին և Արդա Գյուլերին։ Պերեսին նաև դուր չի գալիս այն, թե ինչպես է Անչելոտին ընթացիկ մրցաշրջանում օգտագործում Վինիսիուսից։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Սերուցքայինները» վաստակել 24 միավոր և զբաղեցնում են 2-րդ տեղը՝ առաջատար «Բարսային» զիջելով 6 միավորով, փոխանցում է Armsport-ը։