Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու մեջ
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։
«ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել միջուկային հակամարտության հնարավոր բռնկմանը, ինչը երկու տերության միջև բազմաթիվ դավադրությունների արդյունք է։