«Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, Հայֆիդայիներ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։