Հայկ Գևորգյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2-7) Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»: