Սա իսկական ողբերգություն է․ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը՝ ավերիչ ջրհեղեղի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Վալենսիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի մասին։
«Մենք կապի մեջ ենք Ֆերան Տորեսի հետ, ով այդ շրջանից է։ Դժվար է որոշել՝ արդյոք նրան արժե խաղալ, թե ոչ։ Երեք տարի առաջ Գերմանիայում տեղի ունեցավ նմանատիպ մի բան։ Սա իսկական ողբերգություն է։ Մենք կանենք ամեն հնարավորը՝ օգնություն ցուցաբերելու համար։ Մնացածը Լա Լիգան պիտի որոշի», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժած շրջաններում ճանապարհները ջրածածկ են, վնասվել են տներ և ավտոմեքենաներ։ Մի քանի հարյուր մարդ ջրով ծածկված ճանապարհների պատճառով մնացել է շրջափակման մեջ, իսկ Վալենսիայի մի քանի հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, փոխանցում է Armsport-ը։