«Այլևս վաղուց գործելու ժամանակն է»․ նորանշանակ փոխնախարարը գրառում է արել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Նորանշանակ փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի քաղաքացիներ,
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։
Սիրելի քաղաքացիներ,
Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։
Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։
Եվ ուրեմն աստված մեզ պահապան։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ»։