Փլուզվել է Սերբիայի երկաթուղային կայարաններից մեկը․ կան զոհեր և վիրավորներ
Սերբիայի Նովի-Սադ քաղաքի երկաթուղային կայարաններից մեկի փլուզման հետևանքով 8 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ երկու մարդ շարունակում է գտնվել փլատակների տակ, փրկարարական գործողությունը շարունակվում է: