Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին
Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն:
Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։
Ի դեպ, դեպքի վայր ժամանել են ոչ միայն ոստիկաններ, այլև բժիշկներ, քանի որ ծեծի ենթարկված գողերին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
Հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում խանութի տիրոջը։ Նա ասել է, որ մի փոքր զղջում է իր անօրինական գործողությունների համար, բայց այլընտրանք չի ունեցել, քանի որ թե՛ ինքը, թե՛ իր գործընկերները վնասներ են կրել, իսկ ոստիկանությունը անգործության է մատնված եղել։
«Չնայած դա այնքան էլ ինձ դուր չէր գալիս, բայց ես ստիպված էի արդարությունը վերցնել իմ ձեռքը»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է տղամարդը։