Քննարկվել են Իրանի Մեջլիսի նախագահի՝ ՀՀ նախատեսվող այցի հետ կապված հարցեր
ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, որպես Հայաստան-Իրան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի հետ: Այդ մասին Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկեցինք երկու երկրների բարեկամական հարաբերություներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կարևորեցինք խորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորացումը , որի շրջանակներում վերահաստատեցի մեր հրավերը: Քննարկեցինք Իրան - Հայաստան բարեկամական խմբի՝ Հայաստան այցի կազմակերպմանը, ինչպես նաև՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի առաջիկայում ՀՀ նախատեսվող այցի հետ կապված հարցեր»,- գրել է նա։