Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։