Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին
Ֆոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Mirror-ը։
«Ահա մի հաղորդագրություն պատասխանատու անձի համար, մնացած բոլոր իրերը ձեզ պահեք, վերադարձրեք միայն մատանին»,-Ֆեսբուքի իր էջում խնդրել է Հորսնելը։
Շուտով մատանին գտնվել է վետերանների բարեգործական հիմնադրամում, որտեղ նա կամավոր է աշխատում։
«Դարեն, կներես»,-գրված է եղել մատանուն կից ձեռագիր գրության մեջ։
«Երբ ես դա տեսա, պարզապես լաց եղա, ես չկարողացա զսպել արցունքներս, ես երջանիկ եմ, որ մատանին նորից ինձ հետ է»,-ասել է տղամարդը: