«Արև»-ի վրա աշխատել եմ մի քանի ամիս. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել
Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․
««Արև»- ն այն զարդերից է, որ և առօրյայում եմ կրում և երեկոյան միջոցառումներին ու միշտ գիտեմ, որ ճիշտ ընտրություն է լինելու:
Զարմանալի չէ, որ այն ամառային բեսթսելլերից վերածվեց աշնան ամենաշատ պահանջարկ ունեցող զարդի ու համոզված եմ այդպես էլ կշարունակվի ձմռանը:
«Արև»-ի վրա աշխատել եմ մի քանի ամիս, որ ստանամ այն չափը, փայլը, առանձնահատկությունը, որը պատկերացնում էի ու հիմա ետ նայելով համոզվում եմ, որ արժեր այդ ժամանակն ու ջանքը, չհոգնելն ու քանի անգամ փոխել ու լավացնելը մինչև ստացանք վերջնական արդյունքը»: