Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով
Չինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ», փոխանցում է Shantnews-ը։
Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ խոզի մսի պահածոներից գարշահոտ է զգացվում, ինչը հստակ վկայում է, որ ապրանքը փչացել է: Բացի այդ, ճաշատեսակներին ավելացվել են անհավանական քանակությամբ համեմունքներ՝ անընդունելի բույրերը քողարկելու համար։
Հարցին հետամուտ լինելու փոխարեն դպրոցի աշխատակիցները մեղադրել են խոհարարին, սակայն հետագա հետաքննությունը հաստատել է, որ միսն անորակ է եղել ոչ պատշաճ տեղափոխման և պահպանման պատճառով:
Տուժած երեխաների ծնողները դատական հայցեր են ներկայացրել թե՛ դպրոցի, թե՛ սնունդ մատակարարող ընկերության դեմ։