Արման Եղոյանը Ռիկսդագի պատգամավորի հետ հանդիպմանը կարևորել է Շվեդիայի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժևորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխգործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում Արման Եղոյանը կարևորել է Շվեդիայի դերակատարությունը:
Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում գործակցության զարգացման, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: