Մոուրինյուն վնասվածք է ստացել արտասովոր պայմաններում
«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ, երբ ֆուտբոլիստներից մեկը բախվել է նրա վրա։ Պորտուգալացի մասնագետն ընկել է խոտածածկին։ Այնուհետև խաղացողներն ու բժշկական անձնակազմը կաղող մարզչին ուղեկցել են խաղադաշտից դուրս:
«Դաս երիտասարդ մարզիչների համար. երբեք մի հագեք նույն գույները, ինչ խաղացողները: Նրանք կարող են գնդակը քեզ փոխանցել… կամ թիկունքից տապալել»,- այս միջադեպը մեկնաբանել է Մոուրինյուն սոցցանցի իր էջում։
61-ամյա մասնագետը «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ է նշանակվել անցած ամառ։ Այս ընթացքում թուրքական ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ տանլով 9 հաղթանակ, 5 անգամ գրանցել ոչ-ոքի և պարտվել երկու անգամ, փոխանցում է Armsport-ը։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։