Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ 81 կգ քաշային Էմմա Պողոսյան դարձել է ոսկե մեդալակիր։
Ծանրամարտիկը երկամարտում ցույց տվեց 218 կգ արդյունք՝ 7 կգ շրջանցելով երկրորդ տեղը զբաղեցրած վրացուհի Նատիա Գադելյաից։
Հիշեցնենք, որ Էմմա Պողոսյանը այս տարի դարձել է նաև պատանիների աշխարհի չեմպիոն։