Ե՞րբ կլինի Ադրբեջանում կայանալիք COP29-ին Հայաստանի՝ մասնակցել-չմասնակցելու մասին որոշումը
Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կլինի Ադրբեջանում կայանալիք COP29-ին Հայաստանի՝ մասնակցել-չմասնակցելու մասին որոշումը՝ արտգործնախարարն ասաց. «Մինչև COP29»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մասնակցելով ՀՀ-ն լեգիտիմացնում է այդ համաժողովն անցկացնելու Ադրբեջանի իրավունքը՝ Միրզոյանը նշեց. «Լեգիտիմացնելու հարց չկա, մենք օգնել ենք, որ COP29-ն լինի Բաքվում»: