Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է 93 մլն դոլարով ավելի շատ, քան ստացել է
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջե այս տարի տվել է 231 մլն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով վճարված և ստացված մաքսատուրքերին:
«2024թ հունվար-հոկտեմբերին Հայաստանից ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 231 մլն դոլար և ստացել է 138 մլն դոլար, բացասական սալդոն կազմում է 93 մլն դոլար: Այսինքն՝ ՀՀ-ն ԵԱՏՄ բյուջե տալիս է 93 մլն դոլար ավելի, քան ստանում է»,-ասաց նախարարը:
2023-ին սալդոն նույնպես բացասական է եղել: