Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: