Փաշինյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում փակ հանդիպում կունենա ՔՊ–ականների հետ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ օրակարգում հիմնականում լինելու են ներքաղաքական հարցեր։ Սա երկուշաբթի օրը հետաձգված նիստն է, որն այսօր է կայանալու։ Նիստը տեղի է ունենալու ընդլայնված կազմով։