Վերջերս ենք գլխի ընկել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի. Փաշինյան
Մենք վերջերս ենք գլխի ընկել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույն էլ՝ կոնյակը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր, երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից: Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փարձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։
Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից: Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ Դիլիջանի ջերմուկ չունեք պատմության նման բան է և սա շատ խայտառակ բան է»,- նշեց նա: