Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի, ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.0°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.4°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.3°C