Նյու Յորքի համալսարանում Թաթոյանը ներկայացրել է Արցախի, ՀՀ-ի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը
Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը:
Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։