Գոհ լինենք, որ գոնե հայ է. Լուսինե Թովմասյանը` «Միսս տիեզերք»-ի նոր մասնակցի մասին
Այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը։ Նա փոխարինել է ազգությամբ ռուս Իրինա Զախարովային։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ, ով նշեց` լավ է, որ գոնե հայ է։
«Գոնե հայ է, որովհետև մինչ այդ ռուսն էր մասնակցելու։ Երբ որ գոնե լինում է նման տարբերակ, էլի գոհ ենք մնում»,-ասաց նա։
Դիտարկմանը` որքանով է արդար, որ Հայաստանը գեղեցկության միջազգային մրցույթում ներկայացնի արտագաղթած, ով ՌԴ քաղաքացի է, Լուսինե Թովմասյանը նկատեց.
«Այնտեղ լիքը նյուանսներ կան, թե ով է վերցրել «Միսս աշխարհը», հատուկ բաներ կան`ով է դրանով զբաղվում։ Մի փոքր ուսումնասիրեք և հետո արդարության մասին կխոսենք»,-եզրափակեց նա։
Նշենք, որ «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմա Ավանեսյանը ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է։