Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը:
Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։
Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։
«Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 տարիքային խմբերով.
1-ին խումբ՝ 10–14 տարեկաններ,
2-րդ խումբ՝ 15-19 տարեկաններ,
3-րդ խումբ՝ 20-35 տարեկաններ:
Փառատոնի առաջին փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, երկրորդ փուլը՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։
Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում։
Մրցույթ-փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին։
Հավելյալ հարցերի և մանրամասն տեղեկությունների համար դիմել փառատոնի համակարգող, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանին՝ 094 10 36 86 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ: