Նեյմարը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը
Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով հայտնի է «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում իր ելույթներով, կարող է Սաուդյան Արաբիայից տեղափոխվել ԱՄՆ։
Հարձակվողի նոր ակումբը կարող է լինել «Ինտեր Մայամին»:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստը ծրագրել է առանձնատուն գնել Մայամիում։ Հավանական է, որ մոտ ապագայում Նեյմարը կհամալրի տեղի ֆուտբոլային ակումբի կազմը։
Բրազիլացին կարող է վերամիավորվել «Ինտերում» կատալոնական «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցների հետ: Թիմի գույները պաշտպանում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան, փոխանցում է Armsport-ի։