Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա: Հայտնում են ՀՀ Արցախի տեղեկատվական շտաբից:
Բողոքի ակցիան կմեկնարկի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ: