Վահե Ղազարյանը Դոհայում ցուցահանդես է այցելել
ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։
ՆԳ նախարարը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։
ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման հարցում դրանց ինտեգրմանը և նշանակությանը։
Դոհայում անցկացվող «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, ներքին անվտանգության ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնագետներ տարբեր երկրներից»: