Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ և ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը
Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- Լեբեդևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: