Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ. Արգիշտի Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ափսոսանք հայտնելով կատարվածի հետ կապված:
«Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- ասել է ՔԿ նախագահը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:
Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա ելույթը Քյարամյանն անպատասխան չէր թողել։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել: