Նարեկ Մկրտչյանը Դոհայում հանդիպել է Snoonu ընկերության ղեկավարի հետ
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։
Քննարկման առանցքում եղել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։
Աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ առավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից։