Հայ բռնցքամարտիկները երկուական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Բահրեյնում
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող բռմցքամարտիկները չորս մեդալ են նվաճել։
Տիգրան Կիրակոսյանը (46 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) հասել են եզրափակիչ, սակայն պարտվել են և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին ու արժանացել արծաթե մեդալի։ Տիգրան Մակիչյանը (60 կգ) և Սամվել Ասլանյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Համաշխարհային գիմնազիադային մասնակցում է 70 երկրի 5400 մարզիկ, որոնք հանդես են գալիս 26 մարզաձևերում։