Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն, պատճառը հայտնի է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։
Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերեւում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։
Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից` քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, «որոշակի տրամաբանություն պետք է լինի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: