Կրիշտիանուն գիշատիչ է, իսկ Մեսսին՝ գիշատիչի հայրը․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության ժամանակ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու մրցակցությունը։
«Կար ժամանակ, երբ Լա Մասիայի երեք ֆուտբոլիստներ կարող էին նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց ոչ Չավին, ոչ Ինյեստան չկարողացան մրցակցել Մեսսիի հետ։
Դա արեց միայն Կրիշտիանուն, ով գիշատիչ է: Այնուամենայնիվ, այդ դեպքում Մեսսին՝ գիշատիչի հայրն է։
Նրանք զարմանալի կարիերա ունեցան և այլ մակարդակի վրա են, բայց, հավանաբար, Չավին և Ինյեստան նույնպես արժանի էին այս մրցանակին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։