Հայտնի է` որքան կարող է կազմել Ամորիմի աշխատավարձը ՄՅՈւ-ում
«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է CaughtOffside-ը։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին երկու տարվա պայմանագիր կկնքի ՄՅՈւ-ի հետ։ Անգլիական ակումբում նա տարեկան կվաստակի մոտ 8 միլիոն եվրո։
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ Լիսաբոնի թիմը երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի լիգայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
Հոկտեմբերի 28-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Էրիկ տեն Հագին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին, փոխանցում է Armsport-ը։