Անցողիկ գլոբալ ամնեզիա. կրկնվելու դեպքում պետք է դիմել բժշկի
Անցողիկ գլոբալ ամնեզիան շփոթվածության դրվագ է, որը հանկարծակի առաջանում է այն մարդու մոտ, ով սովորական պայմաններում առավել զգոն է:
Այս շփոթվածության վիճակը պայմանավորված չէ ավելի տարածված նյարդաբանական խնդիրներով, ինչպիսիք են էպիլեպսիան կամ ինսուլտը:
Անցողիկ գլոբալ ամնեզիայի դրվագի ժամանակ անձը չի կարողանում նոր հիշողություն ստեղծել, ուստի վերջին իրադարձությունների հետ կապված հիշողությունը ևս անհետանում է, փոխանցում է Aysor.am-ը։
Երևույթի առկայության պայմաններում մարդը դժվարանում է հիշել, թե որտեղ է, կամ ինչպես է հայտնվել այդտեղ:
Շփոթվածության ամնեզիայի ժամանակ հիվանդը կարող է շարունակել կրկնել նույն հարցերը, քանի որ չի կարողանում մտապահել այն պատասխանները, որոնք հենց նոր է ստացել:
Այս վիճակն առավել հաճախ հանդիպում է միջին կամ բարձր տարիքի մարդկանց շրջանում:
Անցողիկ գլոբալ ամնեզիայի դեպքում անձը կարող է հիշել և ճանաչել այն մարդկանց, ում լավ գիտի: Ամնեզիայի դրվագները, որպես կանոն, մի քանի ժամվա ընթացքում դանդաղ անցնում են:
Վերականգնման ընթացքը կարելի է սկսել՝ հիշելով իրադարձություններն ու հանգամանքները: Անցումային գլոբալ ամնեզիան ծանր վիճակ չէ, սակայն կարող է վախեցնող լինել՝ ինչպես հիվանդի, այնպես էլ վերջինիս հարազատների համար, այդ իսկ պատճառով կրկնվելու դեպքում խիստ ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: