Սա կատակ չէ․ Տոտի
«Ռոմայի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին խոստովանել է, որ լրջորեն մտածում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։
Ինչպես օրերս հայտնի դարձավ, իտալական մի քանի ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել 48-ամյա Ֆրանչեսկոյին, ով խաղակոշիկները կախել է մեխից դեռ 2017 թվականին։
Հավակնորդներից է «Կոմոն», որն այս մրցաշրջանից է հանդես գալիս Ա Սերիայում.
«Սա կատակ չէ, ես լուրջ եմ վերաբերվել առաջարկներին։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ SportMediaset-ին տված հարցազրույցում ասել է աշխարհի չեմպիոնը։