Եվրոպայում պահածոյացված թյուննոս ձուկը աղտոտված է սնդիկով
Եվրոպական շատ երկրներում պահածոյացված թյուննոսը աղտոտված է սնդիկի վտանգավոր չափաբաժնով, ասում են բնապահպան Foodwatch և Bloom խմբերը, որոնք մանրածախ առևտրականներին և կառավարություններին կոչ են արել «հրատապ» միջոցներ ձեռնարկել:
Բնապահպանները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Իսպանիայից պատահականորեն ընտրել են պահածոյացված թյուննոսի 148 տուփ, որոնք փորձարկվել են անկախ լաբորատորիայի կողմից։ Բոլորը «աղտոտված են եղել սնդիկով»:
Խմբերը նշել են, որ Եվրահանձնաժողովը պետք է խստացնի թյուննոսում սնդիկի թույլատրելի մակարդակը՝ այն համապատասխանեցնելու այլ ձկներին՝ 0,3 միլիգրամ մեկ կիլոգրամի համար:
«Սնդիկը պակաս թունավոր չի դառնում, եթե այն ուտում ես ձկան միջոցով, կարևոր է միայն սնդիկի չափաբաժինն է»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել են նրանք: